Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանաբնակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որեւէ կասկած չունեմ»․ Փաշինյան

Մարտ 12,2026 14:24 Share

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյան անդրադարձավ Արտաքին հետախուզության ծառայության հրապարակմանը, ըստ որի՝ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

«Կառավարության տեղեկություններն արտահայտված են Արտաքին հետախուզության ծառայության հրապարակած հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է իրադրության արձագանքին, կարծում եմ՝ նախ իրավական գնահատական պետք է տրվի։ Բայց քաղաքական առումով իմ համոզմունքն է եւ ես դրանում չեմ կասկածում, որ եթե այդպիսի իրավիճակ լինի տեսականորեն ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների, մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որեւէ կասկած չունեմ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է հնարավոր համարում մոլդովական սցենարի կրկնությունը Հայաստանում։ «Ընդհանրապես մենք միշտ առաջնորդվում ենք հայաստանյան եւ հայկական սցենարներով։ Ամեն մեկն իր ընկալումն ունի Մոլդովայում տեղի ունեցածի վերաբերյալ, ես ասում եմ՝ մենք առաջնորդվում ենք հայաստանյան սցենարով»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031