Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, ուզում ենք մենք էլ մեր քայլն անենք»․ Փաշինյանը՝ ՀՀ-ով Ադրբեջանին ճանապարհ տալու մասին

Մարտ 12,2026 15:00 Share

«Ես էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության կապը։ Ինչո՞ւ ենք մենք այս առաջարկն անում, որովհետեւ մենք հիմա փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Ուզում ենք, որ համապատասխանաբար քայլի դիմաց մենք էլ մեր քայլն անենք։ Մի անգամ առաջարկել էինք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով կապը ապահովել»,- այսօրվա ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս երթուղին են առաջարկում, որովհետեւ պատրաստ ուրիշ երթուղի չկա այս պահին։ «Մենք սա առաջարկում ենք նախ խաղաղությունն ամրապնդելու տրամաբանությամբ։ Եվ հետո այսօր մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք, այնպես չլինի, որ մենք մտածում ենք, որ իրենք մեր ճանապարհներից պետք է չօգտվեն։ Ոչ, չենք մտածում, մտածում ենք, որ պետք է օգտվեն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա անդրադարձավ նաեւ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորությանը․ «Այդ ուղղությամբ լուռ, հանդարտ դիվանագիտական աշխատանք արվում է։ Բայց ես կասկած չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է, մենք հիմա խոսում ենք խաղաղություն ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031