ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի օր շարունակ քննարկվում է Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենի` պաշտոնից ազատվելու հարցը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո Էդիտա Գզոյանին ստիպում են աշխատանքից ազատվել, որովհետև նա համարձակվել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային պատմել Արցախի և Սումգայիթյան ջարդերի մասին:
Այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր ցուցումով է ազատվել տնօրենը, որովհետև հանդգնել է ներկայացնել մեր պատմությունը, իսկ մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում է:
Կարդացեք նաև
Հասկանում եք, չէ՞, թե ինչ է կատարվում: Երկու բան.
- իշխանությունը վարչապետի մակարդակով անօրինական բռնաճնշումների է ենթարկում ՀՀ քաղաքացիներին:
- իշխանությունը պետական լծակները օգտագործում է Հայաստանի ազգային պետությունը ոչնչացնելու նպատակով:
Ես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը լրացնելու մասին հայտարարությունը ուղարկել նաև Թուրքիա և Բաքու՝ համապատասխան թեկնածուներ գտնելու նպատակով:

















































