«Իրանն այսօր». Արձանագրենք.
📍Պատերազմի մեկնարկից ի վեր՝ ԻՀՊԿ փոխհրամանատար և ենթադրյալ նոր հրամանատար Ահմադ Վահիդին դեռ որևէ ելույթ չի ունեցել, տեսադաշտում չի երևացել, անգամ Մոջթաբա Խամենեիին ուղղված շնորհավորանքներում նրա անունից ուղերձ չի հրապարակվել:
Առայժմ հասկանալի չէ, թե նրա լռությունն ինչով է պայմանավորված։ Հնարավոր է՝ նա վիրավորում է ստացել/ գտնվում է թաքստոցում/…, ամեն դեպքում նրան չեն հիշում/հիշատակում։
📍Մոջթաբա Խամենեին ևս ելույթ չի ունեցել: Նա տուժել է պատերազմի առաջին օրվա հարվածից, բայց Իրանից ասում են՝ «առողջ է, խնդիր չկա»: Պարզ չէ՝ ինչքանով է սա համապատասխանում իրականությանը:
Կարդացեք նաև
📍Իրանը չունի նոր ԶՈւ ԳՇ պետ: Այդ պաշտոնը զբաղեցնող Աբդոլռահիմ Մուսավին սպանվել է պատերազմի առաջին օրը:
📍Թե՛ ԳՇ պետին, թե՛ ԻՀՊԿ հրամանատարին նշանակում է գերագույն առաջնորդը, որը ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է:
📍Չնայած այս ամենին՝ Իրանի ԶՈւ-ն շարունակում է գործել՝ նաև շնորհիվ ապակենտրոնացված կառավարման:

















































