Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Ստեփանյանը գտել է իր մեքենան այրողներին

Մարտ 12,2026 15:47 Share

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն առաջիկա օրերին բացահայտում կանի իր մեքենան այրողների հետ կապված. այդ մասին ավագանու ընդդիմադիր անդամն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

Ըստ նրա, իր մեքենան հրկիզողները երեխաներ են եղել եւ ինքը շուտով կբացահայտի, թե ովքեր են այդ երեխաները, ովքեր են նրանց հետեւում կանգնած. «Վերջում պարզ կդառնա, որ այդ ամենը քաղաքական հետապնդում էր, դրա հետեւում կանգնած են որոշ նախկին ու ներկա պաշտոնյաներ։ Նախկին ասելով՝ նկատի ունեմ, որ մի քանի տարի առաջ «ՔՊ»-ի կողմից պաշտոններ են զբաղեցրել»։

Ավագանու ընդդիմադիր անդամի փոխանցմամբ, մեքենան այրողները եղել են մինչեւ 20 տարեկան երիտասարդներ։ Նրանք Շենգավիթ վարչական շրջանից չեն, որտեղ բնակվում է Գեւորգ Ստեփանյանը. «Ես իրենց հետ չեմ խոսել։ Նրանց հարազատներ ու բարեկամներ են կապի դուրս եկել ինձ հետ, շատ հետաքրքիր բացահայտումներ են արել։ Հարազատներն ասել են, որ երեխաները ինչ-ինչ դրդապատճառներով են այրել մեքենան։ Այդ մարդիկ ոչ ինձ ճանաչում են, ոչ խնդիր ունեն ինձ հետ, բայց ինչ-ինչ մարդկանց դրդապատճառներով այդ քայլերն արել են»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031