Հյուսիսային Կարոլինայի համալսարանի դոկտոր, Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հետդոկտորական գիտաշխատող Գեւորգ Վարդանյանը գրում է.
«Բարեկամներ, հատկապես լրագրողներ, քանի որ շահագրգիռ կողմերը սկսել են քարոզչական նոր արշավ, ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել մի կարևոր հանգամանքի վրա։
ՀԹՑԻ տնօրենի աշխատանքը չի կարող լինել «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն», դա պարզապես սուտ է։
Զավեշտ է, բայց ոչ ԿԳՄՍ-ն, ոչ էլ Հայաստանի կառավարիչը ժամանակ չեն գտել ծանոթանալու կառավարության որոշումներին՝ թանգարանի կարգավիճակի և կանոնադրության մասով։ Ըստ այդ փաստաթղթի՝ տնօրենը ներկայացնում է ՀՑԹԻ-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում, իսկ կանոնադրական մեկ այլ դրույթ պարտավորեցնում է նրան տարածել գիտելիք Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության և ցեղասպանագիտության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Պարզ մի հարց. 1905-1921 թթ. Անդրկովկասում հայերի դեմ իրականացված բռնությունների մասին ամերիկյան մամուլի վկայություններն ամփոփող գրքի տարածումն ու նվիրումը, եթե ոչ պետական մանդատի կատարում, ապա ի՞նչ է։
Պատասխանը միանշանակ է. տնօրենը գործել է մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և չի գերազանցել իր լիազորությունները։ Ավելին՝ ապահով է պնդել, որ եթե տարիներ շարունակ արարողակարգի պատասխանատուները սրանում խնդիր չեն տեսել, ապա ոչ թե անպայմանորեն սեփական անփութության պատճառով, այլ որովհետև տնօրենի քայլերը եղել են բացարձակ իրավաչափ և տրամաբանական»։


















































