Լրահոս
Օրվա լրահոսը

Թող անկեղծորեն ասեն՝ այդ բոլոր աշխատանքներից ո՞ր մասն է իրենց գրպանից, որ մասը՝ արտաքին պարտքից. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

Մարտ 17,2026 10:28 Share

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՔՊ անդամ Սոֆյա Հովսեփյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով նախընտրական քարոզարշավի եւ ընդդիմության անելիքների մասին՝ մեր զրուցակիցը կարծում է․ «Հետեւում եմ նախընտրական քարոզարշավներին եւ շատ ցավում եմ, քանի որ տպավորություն եմ ստանում, որ ընդդիմությունն էլի մի քանի մանդատի համար է պայքարում, որպեսզի նորից՝ եւս հինգ տարի նստեն ու ոչինչ չանեն, ինչպես 2021-ից մինչ այս պահը։ Նրանք որեւէ կերպ չեն գալիս այն գիտակցությանը, որ պետք է համախմբվեն եւ Նիկոլ Փաշինյանին վռնդեն իշխանությունից։ Այս մարդիկ չեն գիտակցում, որ երկու մանդատ փախցնելով՝ միմիայն իրենց աշխատավարձի հարցն են լուծում, ուրիշ ոչ մի բան։ Փաշինյանը լկտի ձեւով այցելում է մարզեր, մարդկանց զարմացնում է ասֆալտով, բայց այդ ասֆալտի համար հենց այդ մարդիկ են վճարում՝ իրենց հարկերով ու տուրքերով։ Իբր թե չպետք է այդպես լիներ, իսկ ի՞նչ պետք է լիներ։ Թող անկեղծորեն ասեն՝ այդ բոլոր աշխատանքներից ո՞ր մասն է իրենց գրպանից, որ մասը՝ արտաքին պարտքից։ Ի՞նչ են ուզում ասել այս հայտարարություններով՝ չես հասկանում, տպավորություն է, որ ասում են՝ լավ է գոնե 100 տոկոսով չենք թալանել, այլ թալանել ենք 99 տոկոսով միայն։ Նայում եմ դրանց կերուխումին, սիրտս խառնում է, անկիրթ, անգրագետ մասսա կա, որ ուղղակի լափելով ապրում է, այ, այդ մասսային ուզում են ցույց տալ, որ ձեզ նման լափող ենք, ոչ մի բանով չենք տարբերվում։ Աշխատում են անգրագետ մասսայի վրա, որը, ցավոք, քիչ չէ։ Պետք է մարդկանց բացատրել մի բան՝ այդ մանկապարտեզները, որ սարքում են, այդ ասֆալտը, որ անում են, այնքան մեծ պարտքերի արդյունքում է արվում, որ անգամ իրենց թոռների թոռները՝ դեռ չծնված, մեծ պարտքերի տակ են։ Ավտոբուսների մեջ անամոթաբար պարում են, իսկ ինչո՞ւ չպարեն, եթե մեկ տարվա կտրվածքով այդքան պարգեւավճարներ են ստանում»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031