Հարցին՝ ի՞նչ են անելու ԱՄՆ-ն և Իսրայելը, եթե Մոջթաբա Խամենեին արդեն իսկ բացառել է հանձնվելն ու խոստացել վրեժ լուծել Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, News.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում Ջոն Բոլթոնը պնդել է, որ նա շարունակում է ռազմական թիրախ մնալ։
«Նա է գլխավոր հրամանատարն այժմ և լեգիտիմ ռազմական թիրախ է հանդիսանում, ինչպես և նրա կառավարության մյուս անդամները։ Ես չեմ կարծում, թե այս դեպքում ճիշտ է Իրանի հանձնվելու տարբերակը դիտարկելը, նպատակը, իմ կարծիքով, պետք է լինի ռեզիմի փլուզումը, իսկ մոտակա հեռանկարում ամենից հավանական արդյունքը կլիներ ռազմական կառավարության ձևավորումը՝ բաղկացած Իրանի կանոնավոր բանակի գեներալներից։ Կրկնեմ՝ ոչ թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, այլ կանոնավոր զինված ուժերի գեներալներից, ովքեր ակնայուն այս վիճակում կարգուկանոն կհաստատեն երկրում, որից հետո հնարավորություն կտան Իրանի ժողովրդին խորհրդակցական գործընթաց անցկացնել՝ որոշելու կառավարական սահմանադրական համակարգի ապագա մոդելը։ Կարծում եմ՝ այդ դեպքում հնարավոր կլինի կապի դուրս գալ նրանց հետ»,- ասել է Բոլթոնը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































24.01.2019 – Ջոն Բոլթոն. «ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճ ապագան երաշխավորելու ՀՀ վարչապետի ջանքերին»։
02.02.2019 – Ջորջ Սորոս. «Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»։
Կարդացեք մանրամասներ.
“Losing the Long Game: The False Promise of Regime Change in the Middle East”
Book by Philip H. Gordon
Հա, քանի հիշեցնում եմ 2019-ը, նաև չմոռանանք 2018-ի գարնանը նիկոլի խոսքը ուղղված դոնորներ-սպոնսորներին. «Ես ունեմ քաղաքական կամք:»
Սա այն բանից հետո երբ Ս.Սարգսյանը 2018-ի մարտի 1-ին չեղյալ հայտարարեց Ցյուրիխյան Պրոտոկոլները:
Ինչո՞ւ հիշեցի` այսօր (մարտի 17-ն է) նույնանման կանչ արձակվեց. «Այս իշխանությունն ունի քաղաքական կամք՝ իրականացնելու բարեփոխումներ. Սոնա Այվազյան» CIVILNET.am