Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թոխմազյանը ճնշվողներից չեն, նրանց հովանավորը Փաշինյանն է. փաստաբան

Մարտ 17,2026 20:22 Share

Տուժողներն այն անձինք չեն, որ կարող են ճնշվել, կամ ոչ էլ իմ վստահորդը կարող է նրանց վրա ճնշում բանեցնել։ Տուժողների հովանավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է,- այսօր դատարանում Մկրտիչ սրբազանի գործով դատական նիստում հայտարարեց պաշտպաններից Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Վերաքննիչ դատարանի որոշումը, որ խափանման միջոցի հիմքերը իսպառ բացակայում են։ Իսկ որպես հիմք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բերել էր նաև տուժողներ՝ կարգալույծ եղած քահանաների վրա հնարավոր ճնշումները։

Հիշեցնենք, որ սրբազանի պաշտպանական թիմն այսօր միջնորդեց վերացնել տնային կալանքը, դատարանը բավարարեց միջնորդությունը։

Արա Զոհրաբյանը ընդգծեց, որ այս գործով տուժողները՝ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թոխմազյանը, բարենորոգիչ ծրագրի շրջանակներում ակտիվ ներգրավված են, պաշտպանության միջոցներ են նրանց նկատմամբ կիրառված, անվտանգության ծառայողները մշտապես նրանց ուղեկցում են. «Իրենք ամենապաշտպանված մարդիկ են այսօր»։

Մեղադրող դատախազի ներկայացրած առարկություններից հետո փաստաբաններից Երեմ Սարգսյանը շարունակեց՝ ասելով, որ հասկանում է՝ մեղադրող կողմը պրպտումների մեջ է, փորձում է ինչ-որ բան գտնել, բայց. «Էսքան երկար, որ մեր գործընկերը խոսում էր, հասկանում եմ՝ փորձում էր ինչ-որ բան ասել, բայց դրա փոխարեն պետք է ասեր՝ Վերաքննիչի որոշումը կա, բան չենք կարող դրա դեմ անել, պետք է փորձենք բողոքարկել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031