Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգենի նման առաջնորդ ունեցող երկիրը դարձավ սրանց նման առաջնորդ ունեցող երկիր, եւ այն, ինչ այսօր կատարվում է, տրամաբանական է». Դավիթ Ամալյան. «Հրապարակ»

Մարտ 18,2026 11:45 Share

Մեր զրուցակիցը երգահան, զոհվածի հայր Դավիթ Ամալյանն է:

– Իշխանությունը պնդում է, որ Արցախի մասին խոսելն անթույլատրելի է, «Արցախ» բառն ինքնին պատերազմի վտանգ է առաջացնում, դասագրքերից են հանում Արցախի մասին դրվագները, Ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրին աշխատանքից, եւ այսպես շարունակ:

– Ինձ կոնկրետ ոչ մեկը չի կարող ոչինչ արգելել, դա բացառված բան է: Այն, ինչ տեղի է ունենում, հանցագործություն է, ու գիտեք՝ ես, առհասարակ, մինչեւ Նիկոլի հեռանալը էլ չեմ ուզում խոսել նրա արարքների մասին, քանի որ վաղուց ինձ համար պարզ էր ամեն ինչ: Ակամայից մտքիս եկավ «Երնեկ այս Նոր տարին» երգի վերջին տունը` «Հայեր, երբեք չերկմտիք, Կկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն»: Մենք այս կետին հասանք մեր փոքրոգության եւ նյութապաշտության պատճառով: Նյութապաշտությունը 2018 թվականին բերեց հեղափոխության, ոմանք մտածեցին, թե իրենք աղքատ են, իսկ մյուսները` հարուստ: Այդ նախանձն ու չարությունը բերեցին մեր ազգային արժեքների կործանմանը: Ես 2018 թվականին եմ միայն զարմացել, երբ հինգ հոգի քայլողներին միացավ այդքան մարդ, ես դրանից հետո դադարել եմ զարմանալ ինչ-որ բանի վրա: Թե՛ տղայիս մահը, թե՛ պատերազմը, դրանք այն էին, ինչ պետք է լիներ այդ հեղափոխություն կոչվածից հետո: Վազգենի նման առաջնորդ ունեցող երկիրը դարձավ սրանց նման առաջնորդ ունեցող երկիր, եւ այն, ինչ այսօր կատարվում է, տրամաբանական է: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, քայլերը, որոնք միտված են ընտրություններին, ուղղակի զավեշտալի են, անչափ ծիծաղելի, հայերեն լավ չի հնչում, ռուսերեն պետք է ասեմ` չի կարելի այս աստիճան «պրիդուռոկ» լինել: Սրանց որպես «պրիդուռոկ» կարելի է արենդայով վարձել, տանել, քեֆերի ժամանակ զվարճանալ: Պատահական չէ, որ իրենց ավտոբուսն անվանել են «ուրախ ավտոբուս»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031