Լրահոս
Օրվա լրահոսը

«18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են»

Մարտ 18,2026 13:44 Share

ԱՐԴՅՈ՞Ք ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ 18 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Անընդհատ խոսվում է, որ Սրբազան պայքարի կալանավորված աջակիցներն ազատության մեջ են և կալանավորված է մնում միայն Բագրատ Սրբազանը: Արդյո՞ք դա այդպես է:

Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, թե այս պահին մեղադրյալներից ով ինչ կարգավիճակում է գտնվում:

Այո, կալանավայրում է միայն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սակայն ևս 4 անձ գտնվում է տնային կալանքի մեջ, իսկ մյուսները վարչական հսկողության տակ են` տարբեր սահմանափակումներով:

Ի դեպ, մեր օրենսդրության և դատական պրակտիկայի համաձայն՝ տնային կալանքը հանդիսանում է ազատությունից զրկման ձև, որը իր ինտենսիվությամբ համադրելի է կալանավայրում պահելու հետ։ Ուստի, կալանքի օրերի հաշվարկում պետք է ներառվեն ինչպես կալանավայրերում անցկացված, այնպես էլ տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածները։

Մյուս 13-ը, որոնք գտնվում են «գրեթե ազատության մեջ», տարբեր սահմանափակումների ներքո են` վարչական հսկողություն (սարքի միջոցով կամ առանց սարքի), բացակայելու արգելք և այլն:

Սահմանափակումներից մեկը շատ տարօրինակ և աննախադեպ է. դատարանն արգելում է անձանց այցելել մարդաշատ վայրեր: Անհասկանալի է, թե ինչ է նշանակում «մարդաշատ վայր»: Օրինակ` արդյո՞ք գերբեռնված ավտոբուսը կամ առևտրի կենտրոնը մարդաշատ վայր է:

Նույնիսկ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համար է անհասկանալի` ինչ է նշանակում «մարդաշատ վայր», չէ՞ որ իրենք պիտի իրականացնեն խափանման միջոցի պայմանների կատարումը: Դատարանից պարզաբանում են խնդրել այդ հարցով, սակայն դատարանը մի քանի ամիս է` չի պատասխանում: Իսկ ինչո՞ւ:

Բոլորիս համար էլ պարզ է, որ դատարանը «մարդաշատ վայր» ասելով ի նկատի ունի հանրահավաքներն ու ցույցերը: Դե, բնականաբար, չի կարողանում փաստաթղթում այդպիսի ձևակերպում տալ:

Ի դեպ, մեղադրյալները միջնորդել են թույլատրել մասնակցել Պատարագներին և դատարանը թույլատրել է:

Այսպիսով, 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում:

Իսկ Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է նույնը` կա’մ կալանավայր, կա’մ ամբողջական ազատագրություն, որևէ միջանկյալ միջոց ընդունելի չէ:

Սրբազան պայքար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031