Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու է մեկ ընկերություն

Մարտ 18,2026 16:37 Share

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մարտի 18-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց մարտի 18-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում:

Վերջին հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական ինտերնետային կայքում և մարտի 24-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԼԱՅԹ-ՀԱԲ» ՍՊԸ-ն։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031