Լրահոս
Օրվա լրահոսը

Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ

Մարտ 19,2026 16:50 Share

Ermenihaber. Վանի առևտրի և արդյունաբերության պալատի (Van TSO) վարչության անդամ Ռեշիթ Յարենը խոսել է նահանգում զբոսաշրջային ակտիվության մասին։ Նա նշել է, որ ավանդաբար Ռամազանի և Նովրուզի տոների նախօրեին իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է լինում։ Այս տարի, սակայն, պատերազմական իրավիճակի պատճառով իրանցի զբոսաշրջիկների շարժը գրեթե զրոյական է։

Յարենը անդրադարձել է նաև «Զանգեզուրի ճանապարհի» թեմայի զբոսաշրջության տեսանկյունից. «Ինչպես գիտեք, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մեզ շատ մոտ են։ Եթե Զանգեզուրի ճանապարհը կառուցվի և ավարտվի, Իգդիրից այստեղ հնարավոր կլինի հասնել մոտ 2 ժամում»

Յարենը նաև շեշտել է, որ այդ հարցը միայն առևտրաադյունաբերական պալատի մակարդակով ու միջոցով լուծվող հարց չէ։ Հարկավոր է, որ տարածաշրջանի երկրների կողմից քայլեր արվեն։

«Մեր քաղաքը ժամանակին եղել է ուրարտացիների մայրաքաղաքը։ Մենք ունենք «ծով» կոչվող լիճ։ Կան բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կարող ենք ներգրավել զբոսաշրջության մեջ։ Այդ պատճառով, եթե երկրների միջև դրական զարգացումներ լինեն, Վանի առևտրի և արդյունաբերության պալատը պատրաստ է անմիջապես սկսել նաև Հայաստանի ուղղությամբ աշխատանքներ՝ ինչպես անցյալ տարի արեցինք Իրաքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031