Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

Մարտ 19,2026 19:11 Share

Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։

Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ևս ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա, կհասցեավորվեն ըստ իրավասության և կցուցաբերվի շարունակական հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031