«2026-ի սկզբից Ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Խոսքը անցման կետի մասին է»,-հարցին՝ ՀՀ կառավարության ծրագրում նշված էր, որ ռուս սահմանապահները դուրս են եկել Ախուրիկից, բայց այնտեղ ֆիքսվել է, որ շարունակում են մնալ, կպարզաբանե՞ք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանը։
Հարցին՝ որքանո՞վ են հիմնավոր Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ ՀՀ-ում հոգևորականները գործակալներ են, Անդրանիկ Սիմոնյանն արձագանքեց Կաթողիկոսին ավազանի անունով նշելով։ Լրագրողների դիտարկմանը՝ փաստորեն քաղաքական դիրքորոշում ունե՞ք, որ այդպես եք դիմում Վեհափառին, ԱԱԾ պետն այդ հարցն անպատասխան թողեց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































