2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործով դատական նիստում այսօր քննվեց մեղադրյալ Սամվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
-Սամվել Գրիգորյանը շարունակական կալանքի տակ է պահվում նույնանման կրկնվող հիմնավորումներով ու առանց հիմնավոր պատճառաբանության: ՄԻԵԴ-ը Սամվել Գրիգորյանի գործով ՀՀ վերաբերյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումն արձանագրելիս փաստել է , որ նրա ազատությունից զրկումը շարունակվել է առանց վերաբերելի ու բավարար պատճառների,- այսօր միջնորդությունը ներկայացնելիս ասաց մեղադրյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ Սամվել Գրիգորյանը կալանքի տակ է պահվում 4 տարի 6 ամսից ավելի եւ միջնորդեց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ բացակայելու արգելք եւ 2 միլիոն դրամի չափով գրավ:
-Եվրոպական դատարանը գիտի՞, որ Սամվել Գրիգորյանը բռնաբարել է ենթակային,- արձագանքեց տուժողի ներկայացուցիչը:
Մեղադրյալի պաշտպանն էլ շարունակեց.
-Հարգելի դատարան բացատրեք որ,,,,- նրա խոսքը կիսատ թողեց նիստը նախագահողը ու հորդորեց դատարանին հանձնարարություն չտալ; Հետո կարճ լեզվակռիվ սկսվեց:
Դատարանը տեխնիկական ընդմիջում հայտարարեց:
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































