Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկվում է Իրանի 60% հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնելու» հարցը

Մարտ 20,2026 20:22 Share

Մի քանի կարևոր լուր ամերիկյան ԶԼՄ-ներից, որոնք հավանական էսկալացիայի մասին են.

📍ԱՄՆ-ն արագացնում է լրացուցիչ ծովային հետևակայինների տեղակայումը Մերձավոր Արևելքում: Առաջիկայում տարածաշրջան է ուղարկվելու ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանումը՝ շուրջ 2200 զինծառայող: Մինչև այս լուրեր կային նաև 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման և երեք դեսանտային նավերի՝ Մերձավոր Արևելք ուղևորվելու մասին:

📍ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու տարբերակներ, որը «հիմնականում իրականացվելու է օդային և ռազմածովային ուժերի միջոցով, բայց դա կարող է նաև ենթադրել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գոտում»։

📍Քննարկվում է նաև Խարգ կղզին գրավելու/շրջափակելու տարբերակը: Կղզու ռազմական ենթակառուցվածքներին արդեն իսկ հասցվել են հարվածներ։

📍Դիտարկվում է նաև Իրանի 60% հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնելու» հարցը։ Այդ ուրանը միջուկային օբյեկտների վրա նախորդ տարվա հարվածներից հետո փլատակների տակ է։

📍Այս բոլոր գործողությունները միաժամանակ գնահատվում են շատ ռիսկային։

 

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031