Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք». Արման Թաթոյան

Մարտ 20,2026 23:15 Share

Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա։ Ես հասկանում և հարգում եմ մեր մայրերի վախը։ Հայաստանի մայրերն ունեն վախենալու իրավունք։

Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ․ Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է՝ որպես նախընտրական գործիք։

Բայց նա դա անում է ոչ թե մայրերին պաշտպանելու համար, ոչ թե հանուն մեր 18-19 տարեկան երիտասարդների, այլ իր վերարտադրության համար։ Սրանք տարբեր բաներ են։

Իրականում, անվտանգության իրական սպառնալիքն գոյություն ունի, և դրա իրական աղբյուրը ոչ թե ինքնին [միայն] վարչապետի փոփոխությունն է, այլ իրավական երաշխիքների բացակայությունը, միջազգային դատարանների չկատարված որոշումները, դրա հետևից չգնալը, ինչպես նաև սեփական քաղաքացիներից թաքուն պահվող պայմանավորվածությունները։

Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ես արձանագրել եմ նույն բանը․ վախն օգտագործվում է որոշումների կայացման արգելակելու համար։ Սա ոչ թե անձնական, այլ համակարգային խնդիր է։

Անվտանգությունը մեկ մարդ ու այդ մեկ մարդու իշխանությունը չէ։ Այն միջազգային մեխանիզմներն են, պայմանագրեր, խորհրդարանական վերահսկողություն և այլն։

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի անդամ է։ Դատարանի որոշումը փաստաթուղթ է։ Ես գիտեմ, թե ինչպես է այն գործում և ինչպես կարելի է հասնել դրա կատարմանը, բայց այսօր այն չի կատարվում։

Հայ ժողովուրդն արժանի է ոչ թե սպառնալիքների, այլ բացատրությունների։ Եվ ոչ թե խոստումների, այլ խելամիտ լուծումների, որոնք մենք կտանք։

Մենք կտանք և՛ բացատրություններ, և՛ լուծումներ, ոչ թե վախեր, այլ հավատ՝ հենվելով առողջ բանականության, իրավունքի, միջազգային մեխանիզմների և մեր բարեկամների աջակցության վրա։

 

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031