Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Մինչև ուրիշներից գումար պահանջելը, նախ պատասխանատվություն կրեք ձեր արածների համար․ Ռուբեն Մխիթարյան

Մարտ 21,2026 11:38 Share

Փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել։
Ո՞վ արեց, որ արցախցին այսօր անտուն ու փախստական է։

Ո՞վ էր այն իշխանությունը, որի ձախողումների, անգործության ու սխալ որոշումների հետևանքով մարդիկ կորցրեցին իրենց տունը, հողը, անվտանգ կյանքը։
Այսօր փորձում եք բարոյականության դաս տալ, խոսել հայրենասիրությունից ու նվիրատվությունից՝ մինչդեռ իրականում չեք պատասխանել ամենակարևոր հարցին՝ ձեր մեղքի բաժինը որտե՞ղ է այս ողբերգության մեջ։

Ավելին ասեմ։ Հայրենասիրությունը չափվում է ոչ թե ցուցադրական կոչերով, այլ կոնկրետ գործով։ Երբ մարդիկ բառերով էին զբաղված, եղել են մարդիկ, ովքեր լուռ գործ են արել։

Այդ մարդկանցից մեկը հենց Սամվել Կարապետյանն է՝ մարդ, ով տարիներ շարունակ կառուցել է կյանքեր փրկող հիվանդանոցներ, համալիրներ, ենթակառուցվածքներ, աջակցել է հազարավոր ընտանիքների՝ առանց աղմուկի ու ցուցադրության։

Դա է իրական բարերարությունը, ոչ թե ֆեյսբուքյան կոչերով ուրիշների գրպանը մտնելը։

Դուք ասում եք՝ տվեք ձեր ունեցվածքի տասանորդը։ Լավ, բայց նախ պատասխան տվեք՝ ինչո՞ւ այդ վիճակին հասավ երկիրը, ինչո՞ւ մարդիկ ստիպված եղան թողնել իրենց տունը, և ինչո՞ւ հիմա փորձում եք այդ նույն մարդկանց ողբերգությունը օգտագործել՝ քաղաքական էժան միավորներ հավաքելու համար։

Հայրենասիրությունը PR չէ։ Բարերարությունը պահանջ չէ։
Եվ առավել ևս՝ դա ուրիշներին մատ թափ տալով չի իրականացվում։

Ուստի՝ մինչև ուրիշներից գումար պահանջելը, նախ պատասխանատվություն կրեք ձեր արածների համար։
Հակառակ դեպքում ձեր բոլոր այս կոչերը ընկալվում են մեկ ձևով՝ որպես կեղծ բարոյականություն և քաղաքական հաշվարկ։
Իսկ Սամվել Կարապետյանը շարունակելու է հոգ տանել իր ժողովրդի մասին, բայց ուզեք, թե ոչ` արդեն վարչապետի պաշտոնում։
Մենք այլևս թույլ չենք լինելու, Սամվել Կարապետյանը լինելու է մեր հաջորդ Վարչապետը, ունենալու ենք ուժեղ տնտեսություն և խաղաղություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031