Հունիսի 7-ին կայալանիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը մարտի 21-ին համակիրներին հրավիրել էր միջոցառման՝ քննարկելու ՀՀ ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը։
«Նոր ուժ» կուսակցության խորհրդի անդամ Գրիգոր Երիցյանը հակիրճ ներկայացրեց կուսակցության տեսլականի 7 կետը, որն ընդգրկում էր տնտեսական, սոցիալական ոլորտները, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության ուղենիշները։ Հայաստանի զարգացումը «Նոր ուժ»-ը տեսնում է Եվրամիության անդամակցության մեջ։ Միաժամանակ, «Նոր ուժ»-ը արգելելու է օնլայն խաղատներն ու շահումով խաղերը, կտրուկ բարձրացնելու է բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները, զարկ է տալու բնակարանաշինությանը ու թարմացնելու է բնակֆոնդը, թեւթեւացնելու է հարկային բեռը, չեղարկելու է կոռուպցիոն հանցանքների վաղեմության ժամկետները, պետությունն ապահովվելու է անվճար բարձրագույն կրթությունը։
«Ժամանակն է փոխել ոչ միայն իշխանությանը, այլ քաղաքական մշակույթը, որն կարող է անել «Նոր ուժ»-ը»,-հայտարարեց Գրիգոր Երիցյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































