Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

«Իրավաբանի մասնագիտական ուղին գիտելիքը կիրառելու և փոխանցելու ու դրա դիմաց փորձառություն և իմաստնություն, ինչպես նաև ապրումակցման կարողություն ձեռք բերելու մասին է»․ Աննա Վարդապետյան

Մարտ 21,2026 15:00 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մարտի 21-ին, Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում ընդունել է Դատախազությունում մասնագիտական պրակտիկան ավարտած՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին:

Հիշեցնենք, որ պրակտիկայի մեկնարկին՝ 2026 թվականի փետրվարի 6-ին ևս, Աննա Վարդապետյանն ընդունել էր ուսանողներին և նրանց հետ զրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, էթիկային ու զսպվածությանը:

Ուսանողները, ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկելով Դատախազությունում իրենց պրակտիկայի շրջանակում ստացած փորձառությունը, այն որակել են՝ պրոֆեսիոնալ, պատասխանատու, արժանիքահեն, հարգալից և հոգատար: Ուսանողներն ընդգծել են նաև Դատախազության ստորաբաժանումներում առկա առողջ մթնոլորտը, դատախազների համախմբվածությունը, անկախ ծանրաբեռնվածությունից՝ ուսանողին մասնագիտական գիտելիք փոխանցելու և աշխատանքում ներգրավելու պատրաստակամությունը, քաղաքացիների, աշխատանքի և միմյանց նկատմամբ անտարբերության բացակայությունը:

Գլխավոր դատախազը հետագա մասնագիտական հաջողություն է մաղթել ուսանողներին և ընդգծել անընդհատ սովորելու, որակյալ մասնագիտական և ոչ մասնագիտական գրականություն կարդալու, անձնային որակական հատկանիշները կատարելագործելու անհրաժեշտությունը:

«Իրավաբանի մասնագիտական ուղին գիտելիքը կիրառելու և փոխանցելու ու դրա դիմաց փորձառություն և իմաստնություն, ինչպես նաև ապրումակցման կարողություն ձեռք բերելու մասին է»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031