«Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին: Այս մասին հայտարարվեց մարտի 21-ին կայացած կուսակցության համաժողովում։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: Վերջինս իր ելույթում նշեց, որ վերջին 5 տարվա մեջ շատ բան է տեսել հայ ժողովուրդը։
«2018 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի նվաստացում ենք տեսնելու, արհավիրքներ ենք տեսնելու, օրենքների խախտում ենք տեսնելու, բայց արի ու տես, այդ ամենը եղավ»,-մասնավորապես նշեց Հայկ Մարությանը: Վարչապետի թեկնածուի խոսքով, ժողովուրդը բարդ ընտրության առաջ է կանգնած․քաղաքական դաշտում բազմաթիվ ու բազմազան կուսակցություններ են հայտ ներկայացրել։
«Բայց որ մի քիչ էլ ուշադիր ես նայում՝ տեսնում ես, որ ամենը այդքան էլ պարզ ու հեշտ չէ, ամեն տեղ կան ստորգետնյա ջրեր»,- մասնավորապես նշեց Հայկ Մարությանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ համաժողովում ներկայացվեցին նաեւ կուսակցության տեսլականի 7 գլխավոր կետերը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































