Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանի ուժի կարմիր գծերը Ռոբերտ Քոչարյանի դաշինքն ու կառավարող ուժն է

Մարտ 21,2026 16:41 Share

«Մենք քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ՝ մինչ ընտրությունները դաշինքներ կազմելու եւ այլ հարցերի շուրջ։ Այնուամենայնիվ, մեր վարչությունը որոշում է կայացրել, որ մենք մեր կուսակցությամբ ենք մասնակցելու ընտրություններին»,-«Նոր ուժ» կուսակցության համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Նրա խոսքով, իրենք ունեն «կարմիր գծեր»։ «Չենք համագործակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հետ»,-հայտարարեց Հայկ Մարությանը։

Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանն ու  Սամվել Կարապետյանին, ապա Հայկ Մարությանը նշեց, որ այդ ուժի հետ իրենք առանցքային տարաձայնություն ունեն։

«Մենք տեսնում ենք մեր պետության զարգացումը՝ Եվրոպական միություն մտնելով, իրենք, կարծում եմ, դա չեն տեսնում, նաեւ ունեն որոշակի կաշկանդվածություն։ Եթե հետընտրական գործընթացներն այնպես գնան, որ կարիք լինի մեր դիրքորոշումն արտահայտել, ես այսօր կարող եմ ասել, որ իրենց ուժը թող հայտարարի, որ իրենք տեսնում են մեր պետության զարգացումը ԵՄ-ում, եւ դա կնշանակի, որ այն ամենամեծ գաղափարական տարաձայնությունը, որը ունենք, այլեւս չի լինի։ Ավելի փոքր քայլերը կարելի է քննարկել»,-ասաց «Նոր ուժ»-ի առաջնորդը: Իսկ այն հարցին, թե բանակցե՞լ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ Մարությանը չպատասխանեց։

Հայկ Մարությանի խոսքով, իրենց «ծրագիրը մաքսիմում իշխանափոխությունն է, մեր ծրագրի մինիմումը՝ ընդդիմափոխությունը», քանի որ երկուսն էլ այսօր խնդիր ունեն՝ արատավոր են։ «Այսօր քաղաքական դաշտը, խորհրդարանում մեր խոսույթը «բոշա-փչացած» սքեթչն է․ մեկը մյուսին ասում է դավաճան, թալանչի, ամբողջ օրը այդ խոսակցությունն է։ Նույնիսկ եթե իշխանական կամ ընդդիմադիր գործիչը դուրս է գալիս ամբիոն եւ իրականում ճիշտ բան է ասում, արձագանքները կապ չունեն թեմայի հետ, սկսում են ուղղակի պիտակավորել եւ անցնել առաջ։

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա Մարությանը անձամբ 20 տարի փողոցում պայքարել է իշխանափոխության համար, որովհետեւ այն ժամանակ քվեով չէր լինում փոխել իշխանությունը։

Ճեպազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031