Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամենաշատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք». Լիլիթ Գալստյան

Մարտ 21,2026 17:17 Share

Այսօր Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ չի կարող լինել անվանգության` առանց հոգևոր-մշակութային անվտանգության։

Ըստ նրա, ներկայումս մեր երկրում տեղի է ունենում գիտության և մշակույթի գլխատում, իսկ դա ազգային պետության կազմաքանդումն է։ Նա ասաց, որ այսօրվա իշխանությունները որքան էլ հայտարարեն «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառուցելու մասին, որոնցից կառուցվել կամ ավելի ճիշտ  վերակառուցվել է 100-ը, փաստն այն է, որ նրանք պատրաստվում են փակել 200 դպրոց, որոնց շուրջ 70 տոկոսը սահմանամերձ են։ «Փակել գյուղի դպրոցը, նշանակում է փակել գյուղը, բացել սահմանները թշնամու առջև»,-ասաց բանախոսը։

Նա խոսեց նաև Գիտությունների ազգային ակադեմիայի գլխատման մասին։ Այն, Լիլիթ Գալսատյանի տեղեկացմամբ, այլևս չկա, այս իշխանությունների ձեռամբ փակվել է, և 40 գիտական հաստատությունների ճակատագիրն անհայտ է։ «Եթե սա թշնամու ձեռագիր չէ, ապա ի՞նչ է»,-հարցրեց Լիլիթ Գալստյանը` շեշտելով, որ Հայաստանում ամենաշատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք, դրանց թիվը 120 է։

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031