«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր Աշտարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ միասին կարողանալու են թոթափել անցած ծանր տարիները։ Նա անդրադարձ կատարեց գործող իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին, որ եթե իրենց չընտրեն, պատերազմ կլինի։
«2018-ին ընտրեցին, պատերազմ եղավ, 2021-ին ընտրեցին, պատերազմ եղավ։ Ինչքան խաղաղություն բառն ասել են, միսյն պատերազմներ ու պատերազմներ են բերել։ Այն բանաձևը, որ առաջարկում են, երաշխավորված պատերազմի ճանապարհն է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ սեփական ժողովրդին են շանտաժի ենթարկում, ինչքան չպիտի սիրես քո ժողովրդին, որ նրա հետ սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսես ու դրսից տղա` Ալիև բերես նրա գլխին, սա ուղղակի խայտառակություն է»,-ասաց պատգամավորը։
Նա ժողովրդին հորդորեց չհավատալ այն լուրերին, թե ամբողջ աշխարհը կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին։ Աննա Գրիգորյանի ասելով` այդ ամբողջ աշխարհը ստիպված է հաշվի նստել ՀՀ քաղաքացիների ընտրության հետ։
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































