«Տաշիր կապիտալ»-ն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը։ «Տաշիր կապիտալ»-ի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դիմելու ՍԴ՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում եւ «Էներգետիկայի մասին» օրենքում կատարված լրացումներն ու փոփոխությունները ապօրինի ճանաչելու պահանջով։
Վարչական դատարանում այսօր ընթացող նիստում դատավոր Լիլիթ Սադոյանը հայտարարեց, որ այս միջնորդությունը մերժվում է։ Դատավորը նշեց, որ գործի քննության այս փուլում դատարանը ՍԴ դիմելու հիմքեր դեռեւս չի տեսնում։ Հետագայում անհրաժեշտություն առաջանալու դեպքում դատարանը իր նախաձեռնությամբ այդ գործընթացը կձեռնարկի։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 12-ին հրապարակել է ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը։ Ըստ ՍԴ որոշման՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում եւ «Էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները համապատասխանում են Սահմանադրությանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































