Արցախի Հեռուստատեսություն – Քրիստինա Քոչարյանը ծնվել և մեծացել է Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտում։ Տնտեսագետի մասնագիտությամբ երիտասարդ կնոջ երազանքները փոխվեցին, ավելի ընդարձակվեցին, երբ հանդիպեց Հայաստանին՝ Հայոյին։ Երիտասարդները ամուսնացան և երեք որդի ունեցան։ 2023 թվականի սեպտեմբերին Քրիստինայի զինվորական ամուսինը, որը ծառայում էր Կենտրոնական պաշտպանական շրջանում, գտնվում էր Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղի դիրքերում։ Հենց այնտեղ, սեպտեմբերի 19-ին, Հայոն ծանր վիրավորվեց, սեպտեմբերի 20-ին՝ Ստեփանակերտի հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացավ։
Հայոյի հարազատները հուղարկավորեցին նրան Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում՝ չկասկածելով, որ Ստեփանակերտից դուրս են գալիս անվերադարձ։
Պատերազմը խլեց Քրիստինայի ամուսնուն, բայց ոչ՝ ամուսնու շիրիմին մի ծաղիկ խոնարհելու նրա հույսը։
Կարդացեք նաև


















































