Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբինյանն առաջարկել է պարել, բայց չհրապարակել, քաղաքացին Նիկոլ Փաշինյանին հիշեցրել․ «Դուք Արցախը վաճառեցիք». հատվածներ ՔՊ ներկուսակցական արշավից

Մարտ 21,2026 21:58 Share

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները այսօր ներկուսակցական արշավի շրջանակում ավտոբուսով մեկնել են Գեղարքունիք և Կոտայք։ Իր առավոտյան լայվը Փաշինյանը սկսեց այսպես․ «Ավանդույթի համաձայն՝ պետք է որոշենք մեր ճանապարհի երգը և այսօրվա դիջեյին»։

Փաշինյանը հավելեց․ «Պետք է նաև նշեմ, որ պարոն Ռուբինյանը վարչության նիստում բավական խիստ դիրքորոշում ուներ․ սկզբում ասում էր՝ ավտոբուսում չպարել, հետո մի փոքր մեղմացրեց՝ առաջարկելով պարել, բայց չհրապարակել։ Նրա կարծիքով՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարելը կարող է լրացուցիչ նյարդայնացնել հանրությանը»։

Ռուբինյանի առաջարկին աջակցում էին նաև Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը։

«Դուք Արցախը վաճառեցիք, դավաճանել եք հայ ժողովրդին, խաբեցիք մեզ բոլորիս, ովքեր Սերժ Սարգսյանին մերժելու համար դուրս եկան փողոց ու աջակցեցին ձեզ։ Այսօր Չարենցավանում Նիկոլ Փաշինյանին ասաց մի քաղաքացի»։

«Դուք ներկայացնում եք միայն ձեզ, ես ներկայացնում եմ Հայաստանի ժողովրդին, ովքեր Ղարաբաղի թակարդից դուրս են եկել։ Ղարաբաղի շարժումը թակարդ էր, ժողովուրդը երջանիկ ա, որ հանել եմ այդ թակարդից», ասաց Փաշինյանը։

Ներկաները սկսեցին ծափահարել Փաշինյանին, ինչին արձագանքեց. «Մի հուզվեք, մարդ ա, խոսում ա»։Վերջում որոշվեց ընդունել առաջարկը․ «Այսպիսով՝ պարեք, բայց չափը պահեք հրապարակումների հարցում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031