Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, իրականության հետ որևէ աղերս չունի․ Մարիամ Ծատրյան

Մարտ 22,2026 10:30 Share

ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Սամվել Կարապետյանի կուսակիցներից մեկն այս օրով «ուժեղ» սուտ է հորինել, որը ցավոք, տարածվում է նաև որոշ լրատվամիջոցներում:
Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող:

Շատ կտխրե՞ք, որ ասեմ նախարար Անահիտ Ավանեսյանի` ոլորտի կառավարման այս շրջանում Մեղրիի ԲԿ-ում կտեղադրվի ժամանակակից ԿՏ սարք, կբացվի հեմոդիալիզի ծառայություն, մինչև մայիս կներդրվի շտապօգնության նոր որակի ծառայություն, կառուցվում է դիահերձարանի մասնաշենքը, սարքավորումներով հագեցել են գրեթե բոլոր բաժանմուքները, մեկ ծնունդի դիմաց փոխհատուցվող գումարը, ի տարբերություն այլ համայնքների, Մեղրիի պարագայում փոխհատուցվում է 2 գործակցով (2х):

Ի դեպ, նոր բուժկենտրոն ենք նախատեսում կառուցել Գորիսում, առաջիկայում կբացենք Սիսիանի մարզային նշանակության ԲԿ-ն, Կապանում վերանորոգման փուլում է պոլիկլինիկան, Կապանի ԲԿ-ն հագեցվել է նոր ԿՏ-ով, առաջիկայում կունենա մամոգրաֆի կաբինետ և այդպես շարունակ…

Ավելին` այս տարի շահագործման կհանձնվեն համայնքային 29 ամբուլատորիաներ, որոնք գրեթե կապ չեն ունենալու «գյուղի ամբուլատորիա» ասված մինչ այժմ մեր տեսածի հետ։

Դուք` չգիտեմ, բայց մեղրեցիներս լավ ենք հիշում ոչ վաղ անցյալի Մեղրի ԲԿ-ի «կառավարման էպոխան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031