Լրահոս
Օրվա լրահոսը

106 տարի առաջ ճիշտ այս օրը սկսվեց և չորս օր անընդմեջ իրականացվեց հայոց հինավուրց բնակավայրերից մեկի՝ Շուշիի հայության ցեղասպանությունը․ Ստեփան Հասան-Ջալալյան

Մարտ 22,2026 11:45 Share

106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920 թվականի մարտի 22-ին, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից սկսվեց և չորս օր անընդմեջ՝ մինչև մարտի 26-ը ներառյալ, իրականացվեց հայոց հինավուրց բնակավայրերից մեկի՝ Շուշիի հայության ցեղասպանությունը:

Այդ թվականին Շուշիում ապրում էր մոտավորապես 44.000 մարդ, որից մոտավորապես 24.000-ը հայեր էին, 20.000-ը՝ պարսիկներ, լեռնային մահմեդականներ և այլն: Իրականացված ցեղասպանության հետևանքով հայերի թիվը կտրուկ նվազեց և կազմեց մոտավորապես 5000 մարդ:

Շուշիում իրականացված հայերի ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն էր հայ ազգի նկատմամբ, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Առաջադեմ մարդկության կողմից այն մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական, ոչ էլ իրավական գնահատական, ինչը թույլ է տվել Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերին ձևավորել և ինստիտուցիոնալացնել հայատյաց ու ցեղասպան գաղափարախոսություն՝ անարգել շարունակելով ցեղասպանական քաղաքականության իրականացումն Արցախի բնիկ տեր հայության նկատմամբ:

Հայ ազգի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը նկատի առնելով` ցեղասպանության ուսումնասիրության և կանխարգելման հարցերով զբաղվող համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, վերջերս միանգամայն իրավացիորեն Ադրբեջանին համարել է ցեղասպան պետություն:

Հայաստանի Հանրապետությունում ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի ձևավորման պարագայում անհետաձգելիորեն պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր ի շարս հայ ազգի նկատմամբ իրականացված բազմաթիվ հանցագործությունների Ադրբեջանին ենթարկելու պատասխանատվության 1920թ. մարտին Շուշիի հայության ցեղասպանության համար:

 

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031