Լրահոս
Օրվա լրահոսը

Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

Մարտ 22,2026 12:24 Share

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։

ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։

Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ 16 անձ: Քուվեյթում այդ ընթացքում նրանց գիշերակացն ու սնունդն ամբողջությամբ հոգացել է քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերությունը, որը նաև կազմակերպել էր ՀՀ քաղաքացիների վերադարձը:

Մարտի 17-18-ն Քուվեյթում ՀՀ դեսպանությունն աջակցել է Հայաստանի ևս 9 քաղաքացու վերադարձին Քուվեյթ-Ռիյադ-Թբիլիսի-Երևան երթուղով։ Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Քուվեյթում գտնվող 9 քաղաքացիներ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադ։ Ցամաքային ուղևորափոխադրումը ՀՀ դեսպանության կողմից իրականացվել է անվճար։ Նրանց թվում է եղել նաև ԵՊՀ ուսանողների խումբը:

ՀՀ քաղաքացիներից մեկը Քուվեյթը լքել է իր նախընտրած ուղով, 2-ը՝ պլանավորում են վերադառնալ ՀՀ և 5-ը՝ նախընտրել են չլքել Քուվեյթը։ Քննարկումներ են ընթանում քուվեյթյան «Ջազիրա» ավիաընկերության հետ՝ Սաուդյան Արաբիա-Թբիլիսի չվերթն իրականացնելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031