«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը
Աչքովս ընկավ, որ Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել, որի կուլմինացիան իր ձեռքը համբուրելու փորձերն էին։ Սցենարից շեղումներն են լինում, երբ քաղաքացիները իրական խնդիրներով մոտենում են, Նիկոլն ու իր ամբողջ թիմը միանգամից քարկապ են ընկնում։
Բայց ինչն է հետաքրքիր՝ Նիկոլը փորձում է իրեն մեծ աջակցության շոու ցույց տալ մի մարզում, որը իր իսկ իշխանության օրոք ավելի է խրվել աղքատության ճահճի մեջ։
2018 թվականին իշխանության գալուց հետո Գեղարքունիքում աղքատությունը կրկնապատկվել է՝ անգամ հասնելով 48 տոկոսի։ Հետո, հավանաբար թվային աճպարարությունների միջոցով, մի փոքր իջեցրել են՝ հասցնելով 27 տոկոսի։ Նիկոլի տրամաբանությամբ ստացվում է, որ ինչքան տվյալ շրջանի բնակչությանն աղքատացնում ու ունեզրկում ես՝ այդքան քո հանրային աջակցությունն աճում է։
Կարդացեք նաև
Սույն աղյուսակում ներկայացված է Գեղարքունիքում աղքատության ցուցանիշը 2018-ից մինչև 2024 թվականները։



















































