Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է, բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ․ Գեղամ Ստեփանյան

Մարտ 22,2026 16:40 Share

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված մարդիկ՝ նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։

Իհարկե, երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին՝ իրենց իրական կամ ֆեյքային էջերով, վերահսկվող մեդիա հարթակներով, այդ ամենի նկատմամբ անգործություն ցուցաբերող իրավապահ համակարգով։
Իրավապաշտպանական տեսանկյունից այստեղ խոսելու նյութը չափազանց շատ է։ Ասվել և ասվելու է, բայց նույնիսկ այս ամենը ասելուց հետո մնում է ծանր լռություն․ որովհետև, երբ մարդկային ցավը չի ընկալվում, երբ կատաղի ու անբարո պայքար է տարվում մարդու հիշողության և բնական ձգտումների դեմ, բառերը հաճախ կորցնում են իրենց ազդեցությունը։

Հ․Գ․ 1. Հայաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց համար տեղահանված արցախցիներն իսկապես քույրեր ու եղբայրներ են, և նրանք դա ոչ թե ամեն օր սահմաված օրակարգով մի քանի անգամ կրկնում են, այլ իրենց վերաբերմունքով են ցույց տալիս։

Հ․Գ․ 2. Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է։ Պետք չէ այն վերածել մանիպուլյացիայի գործիքի։ Բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ, այն հայրենիք, որտեղ ծնվել են, ապրել ու արարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031