Լրահոս
Օրվա լրահոսը

«Սցենարն», ըստ որի՝ Իրանում ԻՀՊԿ-ն կարող է գալ իշխանության, պարզագույն թյուրընկալում է, քանզի ԻՀՊԿ-ն արդեն իսկ իշխանության է. Վարդան Ոսկանյան

Մարտ 22,2026 17:33 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Իրանում զարգացումների համատեքստում հաճախ է հանդիպում մի տեսակետ, ըստ որի՝ եթե այդ երկրում տապալվի գործող իշխանությունը, ապա այն կարող է վերցնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Սա, ըստ իս, Իրանի մասին սխալ ընկալումներ ունենալու հետևանք է, որոնց համաձայն՝ ԻՀՊԿ-ն դիտարկվում է, մոտավորապես այնպես, ինչպես, օրինակ՝ բանակն էր Թուրքիայում կամ զինվորականներն են Եգիպտոսում և Պակիստանում։

Իրականում Իրանում ԻՀՊԿ-ի դերակատարությունը քաղաքական կյանքում կտրականապես տարբեր է վերոնշյալ երկրների բանակներից, քանի որ այն այժմ հենց ինքն է՝ իշխանությունը, իսկ ներկայիս հոգևոր առաջնորդը՝ ոչ այնքան աստվածաբան-հոգևորական, որքան՝ ԻՀՊԿ-ի հրամանատար-հոգևորական՝ անձ, որը տասնամյակներ շարունակ նաև հենց ինքն է կերտել ԻՀՊԿ-ը։

Այս առումով, ի տարբերություն Թուրքիայի, Եգիպտոսի կամ Պակիստանի զինվորականության, ԻՀՊԿ-ն ոչ թե իշխանություն է ստանձնել՝ տապալելով երկրի սահմանադրությունը, այլ պարադոքսալ կերպով իշխանության հենց այդ սահմանադրության պահապանը լինելով։

Հետևաբար, «սցենարն», ըստ որի՝ Իրանում ԻՀՊԿ-ն կարող է գալ իշխանության, պարզագույն թյուրընկալում է, քանզի ԻՀՊԿ-ն արդեն իսկ իշխանության է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031