Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ». Էդուարդ Շարմազանով

Մարտ 22,2026 21:12 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչպես Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ։

Այս օրերին Մեծ պահքի շրջան է։

Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։

Մեծ պահքի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր է։

Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։

Ուշադրություն դարձրեք «ինքնամաքրման,ինքնազոհաբերման,ապաշխարության ու ինքնազսպման,հաշտություն,համերաշխություն հաստատելու, գժտությունն ու թշնամությունը մեղմելու» բառերի վրա։

Այսինքն՝ Մեծ պահք պահող մարդը պետք է համերաշխություն քարոզի,զերծ մնա գժտությունից ու թշնամանքից։

Ես Մեծ պահք վերջին տարիներին չեմ պահում, քանի որ ի վիճակի չեմ այս փուլում իրականացնել այդ պատգամները։

Կարծում եմ, ավելի լավ է չպահել, քան «պահել» ու ամեն Աստծո օր գիտակցված խախտել՝ զայրացնելով մեր Տիրոջը։

Բայց արի ու տես, հայտարարվում է, որ «վարչապետը պահք է պահում » ։

Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է իր հետ անհամաձայն քաղաքացիների հետ։

Մեծ պահք պահելը շաուրմայից հրաժարվելով ու կարտոֆիլ ուտելով չէ։

Մեծ պահք պահողը չպետք է բղավելով հարձակվի արցախցի աղջկա վրա։

Մեծ պահք պահողը չի կարող թշնամանք տարածել արցախցիների նկատմամբ։

Մեծ պահք պահողը չի կարող երեսով տալ, որ միլիարդներ է ծախսել Արցախի վրա։

Մեծ պահք պահողը չի կարող պատերազմի շանտաժ անել սեփական ազգին։

Մեծ պահք պահողը չի կարող ատել իրեն քննադատողներին։

Մի բան ակնհայտ է, էս մարդն ինչպես Մեծ պահքն է պահում,այնպես էլ խաղաղություն է հաստատելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031