ՀԱԿ վարչության անդամ Արի Անդրանիկյան. «Բերում ես պատերազմ,
-Վարում ես անհասկանալի, հախուռն արտաքին քաղաքականություն,
-Պատճառում ես անկայունություն,
-Դառնում ես հազարավոր զոհերի պատճառ,
-Քո կառավարման օրոք քաղաքացին աննախադեպորեն վտանգված է զգում իրեն։
-Պարտությունից հետո ընկնում ես այլ ծայրահեղության մեջ և դառնում երդվյալ պացիֆիստ։
Այսքանից հետո հակառակորդներիդ հռչակում ես պատերազմ բերող ռազմատենչներ, որոնք խափանելու են քո բերած «խաղաղությունը»։
Ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ հռչակել խաղաղության պաշտպան, երբ հանուն սեփական վարկանիշի մերժել ես Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը՝ մեզ խրելով պատերազմի մեջ։
Սա խաղաղություն չէ, սա ձեր վարած արտաքին քաղաքականության աղետալի հետևանքն է, որի քննադատներին դուք համարում եք պատերազմ բերողներ։
Խաղաղության հետ դուք աղերս չունեք։
Դուք պատերազմի և նվաստացման կուսակցությունն եք։
P.S. Գոնե ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների վրա մի հոխորտացեք, էդպես ավելի զազրելի եք ընկալվում»։


















































