Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ որդեգրել է համակարգված մոտեցում. Արմեն Ղազարյան

Մարտ 23,2026 11:41 Share

Մարտի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացին, այդ թվում՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ երկխոսության մեկնարկից մինչև Գործողությունների ծրագրի ստացումը և դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական կողմին տրամադրված Գործողությունների ծրագրի բովանդակությանը՝ ընդգծելով սահմանված հենանիշները և դրանց կատարման շրջանակում իրականացվող օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Կարևորվել են փաստաթղթերի անվտանգության բարձրացման նպատակով պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացվող ծրագրերը, միգրացիայի և սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև ապաստանի համակարգի թվայնացման գործընթացը։

Իրավապահ ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում Արմեն Ղազարյանը նշել է, որ իրականացվող փոփոխությունները միտված են ոչ միայն համակարգի վերակազմակերպմանը, այլև ոստիկանության գործունեության ժամանակակից չափանիշների ներդրմանը։

Ներքին գործերի նախարարությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ որդեգրել է համակարգված մոտեցում՝ ընդգծել է փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031