Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ եկել է՝ պատերազմ է ու մահ. ֆիզիկական ու հոգևոր մահացում, ամենօրյա ռեժիմով պետական բռնություն. Նազենի Հովհաննիսյան

Մարտ 23,2026 11:49 Share

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավը էդպիսի բան է, անափ ու անեզր, մի օր դուրս է դուրս է հորդում, որ մաքրի՜, որ արթնացնի, միավորի՜:

… Էս լույս երեխեքին ի՞նչ ապագա թողեց գերագույն կործանիչը…

Խլեց անցյալի հաղթանակն ու արժանապատվությունը, կործանեց մի ամբողջ ոսկի սերունդ, «օտարեց» մի դրախտ Հայրենիք, ներկայում ամենօրյա թունավորումով սպանում է յուրաքանչյուրիս՝ իր կազմաքանդող գոյությամբ, հակահայությամբ ու խտացված ատելությամբ:

Մահ, մահ, մահ:

Ինչ եկել է՝ պատերազմ է ու մահ. ֆիզիկական ու հոգևոր մահացում, ամենօրյա ռեժիմով պետական բռնություն՝ մտածողի, հայրենիք ունեցողի, իր սեփական երկրում ապրող հայի, սփյուռքի, դրսի, թե ներսի հայի, մինչև վերջ կռված ու վերջում հատուկ իր իսկ ձեռքով անտուն թողած Արցախցուն, բոլորիս, մեր սրտերը քրքրող ու մեր արյունը խմող հրեշի իրական պատկերը պարզ է ու շատ վաղուց. անհերքելի հակահայ, մեզ ատող, ու ինքնակործան:

Գալստյան կիրակին էր երեկ. Տիրոջ գալուստով ստվերում չի մնալու և ոչինչ:

ԱնԵրեկ «մարդը» ԱՅՍՕՐ չի ստեղծի, էլ ուր մնաց հասնի Վաղվան:

Հ.Գ. Ոչ էլ ակնկալեք միջազգային կամ մարդու իրավունքների պաշտպանից ինչ-որ բան:

Դրանք վաղուց հոգեծախ են ու հարմարորեն «կույր» , երբ պետք է:

Ամենից շատ սրանց բարկացնում է ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆԸ:
ՀԻՇԵՆՔ: ԱՐՑԱԽ

Հերոսի դուստր Արմինե Մոսինյանին իմ զորակցությունն ու Սերը, իր Որդին ազնիվ ու հերոսական հայի ամուր ոգին է ունենալու՝ Պապու և Մայրիկի պես անկոտրում:

Ազատություն բոլոր գերիներին, քաղբանտարկյալներին, հոգևորականներին, ու արթնացում՝ բոլոր «քնածներին»:

Պահքի ավարտին մեզ բոլորիս խելք, սթափություն ու Աստծո օրհնությունը, որ դիմանանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031