Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ մեկ տարի անօրինակ շրջափակման արդյունքում հյուծված, լայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը, ցավոք, հրամցվում է իբրև «փախուստ». Գևորգ Դանիելյան

Մարտ 23,2026 12:17 Share

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Շուրջ մեկ տարի անօրինակ շրջափակման արդյունքում հյուծված, այնուհետև լայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը, ցավոք, ներիշխանական հարթությամբ ի սկզբանե հետևողականորեն անտեսվում և հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ»:

Անտեսվում է անգամ այն անհերքելի փաստը, որ այդ անհավասար պատերազմում զոհվել են ոչ միայն դիմադրություն ցուցաբերած զինուժի 129 զինվոր, այլև խաղաղ բնակիչներ՝ կանայք, երեխաներ և ծերեր (տվյալները անուններով և զորամասերով հրապարակված են կայքերում): Ադրբեջանական կողմը, ըստ իրենց պաշտոնական հայտարարության՝ ունեցել է ավելի մեծ կորուստներ՝ 192 զոհ:

Ինչ խոսք, «փախչելու» և դրան արհեստականորեն սոսնձված «Արցախի հարցը փակված համարելու» թեզերի հիմքում դրված ենթաթեզերն աչքի են ընկնում ներքին տրամաբանության իսպառ բացակայությամբ, սակայն դրանց անդրադառնալը դեռևս իմաստազուրկ է, ուղղակի դրանք խիստ արժեքավոր նյութ են հետագա զարգացումների համատեքստում: Ընդգծենք միայն, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու արգելքը խորը հակասության մեջ է ՄԱԿ-ի կանոնադրության և դրան համապատասխան պետության էությունը ամրագրող միջազգային պայմանագրերի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031