Ermenihaber. Թուրքական «Yeşiligdir» լրատվամիջոցը հրապարակել է «Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը» վերտառությամբ հոդված։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, և չնայած երկու երկրներն էլ պատրաստել են իրենց մաքսային շենքերը բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։
Ըստ կայքի՝ թեև տեղի պաշտոնյաները հստակ տեղեկատվություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նշվել է, որ որոշումը կկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը։ Ըստ տեղեկությունների՝ «Ալիջան» սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։
Նշվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ սահմանային անցակետը բացվի հնարավորինս շուտ։
Ըստ աղբյուրի՝ Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում և կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Բացի այդ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, հատկապես էներգետիկայի, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում, արդեն իրականացվել են համագործակցություններ։
Կարդացեք նաև
Այս բոլոր զարգացումների լույսի ներքո, ըստ կայքի՝ անհրաժեշտ է անցյալը թողնել հետևում և միևնույն աշխարհագրությունը կիսող հասարակությունների կողմից որդեգրել ավելի կառուցողական և խաղաղ դիրքորոշում։
«Ա». Լուսանկարում՝ Իգդիրում «ցեղասպանության թանգարան և հուշարձան»-ը՝ նվիրված թուրք «նահատակներին», որոնք, ըստ թուրքական պետական պատմագրության, իբր սպանվել են հայերի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և Թուրքիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական բեռնատարները:


















































