Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ եք բացատրել՝ ոնց է ստացվում, որ ինչ ձեր կամքով անում եք, վերջը դուրս է գալիս այն, ինչ Ալիեւն ուզում է ձեզնից. պատգամավորը՝ նախարարին

Մարտ 23,2026 16:02 Share

-Նոյեմբերի 9-ը ձեր վրա հարձակվելու ու Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օրը չէ, ազգային ողբերգության օր է,- այսօր ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմելով՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝շարունակելով,- Եթե Ձեր վրա հարձակվել են, շրջվեք այն մարդու հետ, ում հետ ամեն օր հանդիպում եք ու հարցրեք՝ ինչո՞ւ այդ գործը բացահայտված չէ: Բայց նույն նախանձախնդրությամբ ուղիղ եթերում բացահայտեք այն դեպքերն էլ, երբ թաղապետը հարձակվում, մարդ է ծեծում, պետական պահպանության տակ գտնվող ցուցարարին տանում են, ստորացնում են… այդ բոլոր դեպքերը:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, երբ ԱԳ նախարարը պնդում էր, որ Ադրբեջանի հորդորով չի սկսվել գործընթացը՝ պատգամավորը շարունակեց.

-Ոչ, սխալվում եք: Եթե չասեմ՝ ստում եք, թե ունեցել եք ՀՀ սահմանադրության փոփոխության օրակարգ: Ձեր օրակարգը մինչեւ Ալիեւի պահանջը եղել է սահմանադրության բարեփոխման օրակարգ: Նոր սահմանադրության մասին խոսել եք, երբ Ալիեւն ասել է, որ Հայաստանը նոր սահմանադրություն պետք է ունենա: Մինչեւ Ալիեւը սահմանադրությունը չի անվանել խնդրահարույց, դուք այն չեք անվանել կոնֆլիկտածին, սա է խնդիրը: Կարո՞ղ եք բացատրել՝ ոնց է ստացվում, որ ինչ ձեր կամքով անում եք, վերջը դուրս է գալիս այն, ինչ Ալիեւն ուզում է ձեզնից: Շատ ավելի վատ, եթե Ալիեւը ձեզնից չի պահանջում ու դուք անում եք,- ասաց Վարդանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031