-Սահմանադրությունները միշտ ուզեցել են փոխել: Հայաստանի 35 տարվա մեջ միշտ էլ մի մասի դուրն եկել է, մի մասի դուրը չի եկել: Միշտ էլ սահմանադրական փոփոխություններ եղել են, այդ թվում՝ նաեւ 2018-ին: Բայց 2018-ին որեւէ մեկի մտքով, Նիկոլ Փաշինյանից սկսած, մազաչափ չէր անցնի հարձակվել ՀՀ Անկախության հռչակագրի վրա: Ձեր իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին,- այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմելով՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
-Այսօր թշնամական հարձակում է մեր երկրի ծննդական՝ Անկախության հռչակագրի դեմ: Կոնֆլիկտածին է, լավ է՝ չեք ասում ֆաշիստական ու ռասիստական է, որովհետեւ այդ ամբողջ ձեւակերպումն ու հարձակումը ունի պատվիրատու ու պահանջատեր, որի անունը Ադրբեջան ու Ադրբեջանի նախագահ է,- հավելեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այդքանից հետո խոսել ինքնիշխանությունից կամ դրա պաշտպանությունից, կեղծ է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































