Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկից որեւէ պահանջ չունի

Մարտ 23,2026 16:51 Share

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկից որեւէ պահանջ չունի․ այս մասին այսօր դատարանում հայտարարեց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով լրացուցիչ դատալսումները։ Նախորդ նիստում, հիշեցնենք, դատավորը Գագիկ Ծառուկյանի մասով արդարացման վերդիկտ էր հրապարակել։

Գագիկ Ծառուկյանն արդարացման վերդիկտից հետո իրավունք ունի փոխհատուցում ստանալու՝ նյութական, բարոյական վնասի տեսքով, նաեւ քրեական հետապնդում իրականացրած մարմիններից հրապարակային ներողություն հայցել։ Գագիկ Ծառուկյանը նման որեւէ պահանջ չունի, քանի որ արդար դատական ակտ է կայացվել՝ հրապարակային դատաքննության արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ 2008 թ.-ից հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ինչպես նաև դրանում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման՝ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու և դրա արդյունքում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի համար նախատեսված առավել շատ մանդատներ ունենալու նպատակով, իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է բաժանել։

Սեդրակ Առուստամյանն էլ մեղադրվում է, որ 2002 թ.-ից հանդիսանալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրեն՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ ընտրողներին կաշառք տալու մեջ՝ նյութական եւ դրամական միջոցների տեսքով։ Գործով մեղադրյալ է նաեւ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի Գեղարքունիքի մարզի նախընտրական շտաբի պատասխանատու Վազգեն Պողոսյանը։

Գործը քննվում է շուրջ վեց տարի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031