Փաշինյանն անընդհատ վախեցնում է պատերազմով, եթե իրեն մերժեն: Երեկ նույն սպառնալիքները ԱԺ-ում կրկնեց նաև Փաշինյանի կաբինետի ԱԳ նախարարը: Բայց ի՞նչ է սա նշանակում:
Սրա հետ կապված՝ այս օրերին բազմաթիվ հարցադրումներ են հնչում: Օրինակ՝ արդյո՞ք սա նշանակում է բաց ակնարկ Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկորցնի իշխանությունը: Կամ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի ինչ-որ ավելի խորքային ու ահավոր զիջումների պայմանավորվածություններ, որոնց ետևից Ադրբեջանը «կգա», եթե Փաշինյանն այլևս իշխանություն չլինի: Այս իշխանությունների պարագայում ոչինչ բացառել չի կարելի:
Սակայն, ինչ էլ լինի, իրականում հասկանալի է, որ Փաշինյանը պարզապես ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, իրեն ներկայացնում է որպես «խաղաղության ուժ», մյուսներին՝ «պատերազմի»:
… Պատերազմի թեման ընտրություններից առաջ քվե պլոկելու, հանրության զգացմունքների վրա խաղալու, հասարակությանն ահաբեկելու և այդ հույզերը շահագործելու համար է Փաշինյանն օգտագործում:
Կարդացեք նաև
Հա, ի դեպ, Փաշինյանը պատերազմ սկսվելու ժամկետն իմանալու առումով ասում է՝ այսքան տարի վարչապետ եմ, դա էլ չիմանա՞մ: Սա ի՞նչ է նշանակում: Այսինքն, 2020-ի պատերազմի մեկնարկի մասին էլ է իմացե՞լ (զգուշացված եղել): Գուցե Ջերմուկի վրա հարձակման օրն էլ է իմացե՞լ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































