Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը և Բեթանի Կոզման ընդգծել են առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը

Մարտ 24,2026 10:55 Share

Առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով՝ ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 23-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ առողջապահության քարտուղարի գլոբալ հարցերի գրասենյակի ղեկավար Բեթանի Կոզմայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև գրասենյակի քարտուղարի փոխտեղակալ Ջուլի Վալանսը։

Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին՝ այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով առողջապահության ոլորտում համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կենսաանվտանգության, լաբորատոր կարողությունների զարգացման, բժշկական կրթության և վերապատրաստման, ինչպես նաև առողջապահության ոլորտում արհեստական բանականության, նորարարական տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Ընդգծվել է նաև ամերիկյան համապատասխան կառույցների և մասնագիտական հաստատությունների հետ համատեղ աշխատանքների ընդլայնման կարևորությունը՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները և խթանել փորձի փոխանակումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ապահովելու քննարկված հարցերի գործնական իրականացումը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031