Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջ է մղում տևական խաղաղության այնպիսի կոնցեպտ, որը հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Սյունիքը կորցնենք կամ ինքնակամ հանձնենք. «ՉԻ»

Մարտ 24,2026 10:14 Share

«ՉԻ». Այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագայի վերաբերյալ շատ հստակ տեսլական ունի և ամեն քայլափոխի խոսում է այդ մասին։ Դրա իմաստը մոտավորապես սա է՝ այո, ժամանակին ինքը նույնպես, ցանկացած միջին վիճակագրական հայի նման, ոչմիթիզական է եղել, բայց հետո բախվել է դառը իրականության հետ և հասկացել, որ հարյուրամյակներ շարունակ օտարները մեզ օգտագործել են, և եթե ուզում ենք իսկապես ինքնիշխան պետություն ունենալ՝ պիտի այլևս չօգտագործվենք ու հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատենք։ Հարևաններն էլ, ըստ այդ կոնցեպտի, հենց տեսան, որ իրենց չենք խանգարում՝ այլևս չեն անհանգստացնի մեզ, կթողնեն հանգիստ ապրենք, և այդպիսով՝ կհաստատվի կայուն և տևական խաղաղություն։ Իսկ որ հարևանները մեր տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» են անվանում և այլն, դա ընդամենը հոգեբանական գրոհ է, որպեսզի մենք ավելի հեշտությամբ որդեգրենք երբևէ հարևաններին չխանգարելու քաղաքականությունը։

Համաձայնվեք՝ բավականին գեղեցիկ է հնչում և առաջին հայացքից նույնիսկ տրամաբանական է։ Իսկապես էլ՝ եթե որևէ հարցում հարևաններին չխանգարենք, ինչո՞ւ պիտի թույլ չտան մեր գոյությունը։ Ու հենց այս թվացյալ տրամաբանական անխոցելիությունն է, որ ՀՀ քաղաքացիներից շատ-շատերին դրդում է աջակցել նիկոլական իշխանություններին՝ անգամ նրանց նկատմամբ զուտ ֆիզիոլոգիական նողկանքը մի կողմ դնելով։

Իսկ ինչո՞ւ է այս տրամաբանությունը խոցելի։ Որովհետև ճիշտ է, Ադրբեջանի ու Թուրքիայի գերխնդիրն իսկապես էլ Հայաստանը ոչնչացնելը չէ, ու այնպես չէ, որ նրանք քնում ու արթնանում են միայն մեկ մտքով՝ ինչպես բնաջնջել հայ ժողովրդին, բայց միաժամանակ՝ այդ երկու երկրները շատ հստակ նպատակ ունեն․ միմյանց միջև հուսալի ցամաքային կապ հաստատել, այլ կերպ ասած՝ ֆիզիկապես միանալ իրար։ Իսկ դրա համար միայն «Զանգեզուրի միջանցքը» քիչ է, նրանց ողջ Սյունիքն է պետք։ Այ այդ դեպքում իսկապես հնարավոր կլինի հասնել «տևական խաղաղության», ու իսկապես Հայաստանին հանգիստ կթողնեն։

Գործնականում սա նշանակում է հետևյալը․ Նիկոլ Փաշինյանն առաջ է մղում տևական խաղաղության այնպիսի կոնցեպտ, որը հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե Սյունիքը կորցնենք կամ ինքնակամ հանձնենք։ Ուշադիր լսեք նրա բոլոր ելույթները և կհամոզվեք՝ Հայաստանի այսօրվա սահմանների դեպքում նրա ասածներն անհեթեթ են, բայց եթե Սյունիքն այլևս մերը չլինի՝ նրա ասածները միանգամայն տրամաբանական կհնչեն և իրատեսական կլինեն։

Մարկ Նշանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031