Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում և Ադրբեջանում ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող է թիրախավորվել Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը. Վարուժան Գեղամյան

Մարտ 24,2026 11:19 Share

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառմամբ, մասնավորապես, նշում է .

Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Իրանի դեմ պատերազմի ընդարձակման սցենարը, որի արդյունքում կարող են թիրախավորվել արդեն ոչ միայն Պարսից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, այլև Իսրայելին նավթ մատակարարող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որն ունի կրիտիկական նշանակություն Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարության համար։

Պատահական չէ, որ այս օրերին Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում ԱՄՆ-Իրան լարվածությունը թուլացնելու և պատերազմական գործողությունները դադարեցնելու համար։

Իսկ Ադրբեջանում, օրինակ, կեղծում են պաշտոնական վիճակագրությունը, որպեսզի գոնե այդ մակարդակում ցույց չտան, որ Իսրայելի նավթի շուրջ 45%-ը իրենք են մատակարարում։ Այսպես, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն մինչև 2024 թ. մշտապես ցույց էր տալիս Իսրայելը որպես ադրբեջանական նավթի արտահանման հիմնական 5 ուղղություններից մեկը (ամբողջ արտահանման շուրջ 5-10%-ը)։ Իսկ 2025 թ. հրապարակված արտահանման տվյալների մեջ «Իսրայել» տողն ուղղակի բացակայում է։

Ադրբեջանական վիճակագրական «կախարդական փայտի» շնորհիվ (իմիջիայլոց, նույն այդ փայտիկն է օգտագործվում Ադրբեջանի բնակչությունը շուրջ երկու անգամ ուռճացնելու համար) Իսրայել մատակարարվող նավթը անհետանում է վիճակագրությունից, թեև 2022 թ. ի վեր դրա ծավալներն, ընդհակառակը, ավելացել են։ Իսրայել հասնող նավթը այժմ գրանցվում է որպես Թուրքիա արտահանվող նավթ, թեև տեխնիկապես բոլոր երկրներ գնացող նավթը կարելի է այդպես նշել, չէ որ դրանք տեղափոխվում են Բաքվից դեպի թուրքական Ջեյհան, իսկ այնտեղից այլ երկրներ։ Սակայն բոլոր մնացած երկրները նշվում են առանձին տողով և երևում են վիճակագրության մեջ, բացի Իսրայելից։
Ի պատասխան հարցումների՝ Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ իրենք պատասխանատու չեն, թե Ջեյհան նավահանգստից ուր կգնա ադրբեջանական նավթը։

Վիճակագրական այս խաբկանքը գուցե արդյունավետ է տեղեկատվական-քարոզչական տիրույթում, բայց ոչ Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031