Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր երդումն ուրիշ ի՞նչ բովանդակություն պետք է ունենա, որ մենք հավատանք, որ չեք գնում ՍԴ ՔՊ-ի շահերը պաշտպանելու համար»․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանի

Մարտ 24,2026 11:40 Share

Լինելով ՔՊ-ի ամենավառ ներկայացուցիչը՝ գնում եք նույն ճանապարհով, ինչ Հրայր Թովմասյանը գնաց ու դուք նրան անաչառ քննադատում էինք․ խորհրդարանում ՍԴ դատավորի պաշտոնում նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի թեկնածության քննարկման ժամանակ թեկնածուին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ձեր երդումն ուրիշ ի՞նչ բովանդակություն պետք է ունենա, որ մենք հավատանք, որ չեք գնում ՍԴ ՔՊ-ի շահերը պաշտպանելու համար»,- հեգնեց Թագուհի Թովմասյանը, քանի որ իր ելույթում Վլադիմիր Վարդանյանն իր անաչառ լինելու համար շեշտադրել էր ՍԴ դատավորի երդումը։

«Եթե Հրայր Թովմասյանը անաչառ չէր միայն այն բանի համար, որ ՀՀԿ-անդամ էր եղել, ի՞նչ տարբերություն թե որեւէ այլ կուսակցության անդամ կներկայացվի բարձր դատարանում։ Ի վերջո, եթե ունի կոնկրետ քաղաքական շահեր եւ դուք ութ տարի սպասարկել եք դրանք»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

«Ես ցավում եմ Հրայր Թովմասյանի՝ եւ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ ողջ այս ոդիսականի համար։ Մեր նմանությունը միայն նրանում էր, որ երկուսս էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամից ենք գնում ՍԴ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրն այն էր, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի հեղինակներից, Սահմանադրության «Այո»-ի շտաբի կարեւոր դերակատարներից մեկը, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ եւ ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ․ «Սա նույն իրավիճակի մասին չէ։ Որեւիցե դեսանտ որեւիցե դատական համակարգում լավ բանով չի ավարտվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031