«2003 թվականի ՍԴ ապրիլի 12-ի որոշումը որոշակի առումով մղեց ինձ ՍԴ․ ես ընդունեցի ՍԴ աշխատակազմում աշխատելու առաջարկը, որովհետեւ տեսա, որ ՀՀ-ում դատարանն առաջին անգամ սկսում է գործել որպես դատարան, անաչառ որոշումներ է կայացնում»,- խորհրդարանում իր՝ ՍԴ դատավորի անդամի թեկնածության քննարկման ժամանակ ասաց նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը՝ չանդրադառնալով որոշման բովանդակությանը, որովհետեւ կարգավիճակի հնարավոր փոփոխության պարագայում «սա կարող են ինձ հիշեցնել»։
Իր երբեմնի կուսակից Նարեկ Բաբայանն էր հետաքրքրվել 2003 թվականի ընտրություններից հետո ՍԴ-ի կայացրած որոշման եւ չկայացած հանրաքվեի մասին։
Նա պնդեց՝ ՍԴ-ի եւ պետական մարմինների հարաբերությունները պետք է փոխադարձ հարգանքի վրա լինեն եւ ՍԴ որոշումներն անվերապահ պետք է կատարվեն։
«Դատական ակտիվիզմի վտանգավոր դրսեւորումներին էլ չեմ կարող չանդրադառնալ, երբ որեւէ երկրում ՍԴ-ն փորձում է ավելացնել իր լիազորությունները՝ դատական ակտիվիզմ դրսեւորելով»,- ասաց նա՝ հավելելով, որ որեւիցե որոշման պարագայում «ոսկերչական աշխատանք» պետք է կատարել, քանի որ չկա որեւիցե ատյան, որ իրավասու է փոխել ՍԴ որոշումները եւ որեւէ սխալ ուղղելու հնարավորություն չի լինում։ ՍԴ որոշումները, կարծում է պետք է փաստարկված ու հիմնավորված լինեն, որ որեւիցե մեկի մոտ կասկած չառաջացնեն։
Կարդացեք նաև
Հիշեց ԱՄՆ- փորձը, երբ ՍԴ որոշումներից մեկը դուր չի եղել ԱՄՆ նախագահին, ասել է՝ դատավոր այսինչը կայացրել է այդ որոշումը, թող ինքն էլ կատարի այն․ «Հուսամ, մենք այդ վիճակում չենք հայտնվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































