Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը
Եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձի ծրագիրը իր տնտեսական և սոցիալական օգուտներով հանդերձ դարձել է լուրջ ֆինանսական բեռ պետական բյուջեի համար՝
✅ միայն 2015-2025թթ-ին այս ծրագրին հատկացվել է 305 մլրդ դրամ,
✅ 2024թ-ի տարեվերջի դրությամբ առկա շահառուներին 2026-2044թթ-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 1.1 տրիլիոն դրամ։
Ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար մենք արել ենք առաջին քայլը՝ գնահատել ենք ծախսերը, պլանավորում ենք առաջիկայում գնահատել նաև օգուտները և հանրությանը ներկայացնել մեր ուսումնասիրության արդյունքները․․․
Կարդացեք նաև
Որքա՞ն գումար է պետբյուջեից վերադարձվելու հիփոթեքային վարկերի տոկոսավճարների գծով
Modex. 2015-2025 թվականներին «Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձ» ծրագրից օգտվողներին պետական բյուջեից վերադարձվել է 305 միլիարդ դրամ։
German Economic Team (GET) ծրագրի շրջանակում Berlin Economics և Modex ընկերությունների գնահատականների համաձայն՝ ծրագրի շահառուներին 2026-2044 թվականներին ՀՀ պետական բյուջեից վերադարձվելու է շուրջ 1 տրիլիոն 98 միլիարդ դրամ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է մինչև 2024 թվականի վերջի դրությամբ առկա շահառուներին միայն։
Ի հավելումն իրականացված գնահատականների՝ ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ փոխարժեքի տատանումներ և տոկոսադրույքների փոփոխություններ։ Համաձայն դիտարկված սցենարիների՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով պետբյուջեից 2026-2044 թվականներին եկամտային հարկի վերադարձը կարող է կազմել 1,037-1,273 միլիարդ դրամ։
Հետազոտությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


















































